Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալեն Դելոնը նախընտրում է չտրվել հիշողություններին

Ալեն Դելոնը նախընտրում է չտրվել հիշողություններին
02.12.2014 | 17:07

Փարիզում աճուրդում 210 000 եվրոյով վաճառվել է Ալեն Դելոնի զենքերի հավաքածուն՝ 76 նմուշ, այդ թվում՝ լուսանկարներ նկարահանումների հրապարակներից և պաստառներ։ Վերջին տարիներին Դելոնն աճուրդներում վաճառել է ժամացույցների, էլիտար գինիների հավաքածուները, ավանգարդիստ նկարիչների կտավները, իր Ferrari ավտոմեքենան՝ 171 500 եվրոյով։
«Ամբողջ կյանքում ես հավաքել եմ գեղեցիկ իրեր և բազմաթիվ նվերներ եմ ստացել։ Այժմ, հաշվի առնելով իմ տարիքը և ֆիզիկական վիճակը, կուտակվածն ինձ պարզապես իրերի կույտ է թվում։ Ես նախընտրում եմ չտրվել հիշողություններին, չթողնել իմ երեխաներին զենք, այլ վաճառել և գումարը թողնել նրանց»,- ասել է 79-ամյա Դելոնը։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ